Այո, նրանք կարող են վկայակոչեն 1993 թ.-ի հունիսի 23-ին ՀՀ-ի կողմից վավերացված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, քանի որ միջազգային վավերացված պայմանագրերը հանդիսանում են ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս: Իրավաբանները կարղ են նշված կոնվենցիայի դրույթներին դիմել՝ երեխաներին հնարավոր ցանկացած ոտնձգությունից առավելագույնս պաշտպանելու նպատակով:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (1948 թ.)
Տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (1966 թ.)
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով (1989 թ.)ՀՀ հետևյալ օրենսդրական փաստաթղթերով՝
ՀՀ Սահմանադրություն, 2015 թ. փոփոխություններով, հոդված 36, 38, 86
Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք, 29.05.1996, հոդված 11
Կրթության մասին ՀՀ օրենք, 14.04.1999
Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի (29.05.1996) հոդված 30-ը կանոնակարգում է փախստական երեխայի իրավունքները: Փախստական երեխայի իրավունքները կանոնակարգված են նաև «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի (27.11.2008) շրջանակներում: ՀՀ-ում փախստական երեխաների իրավունքների պաշտպանությանը ցուցաբերվում է պատշաճ ուշադրություն:
Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան (1951թ.) և արձանագրություն(31.01.1967)
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.)
Նվազագույն տարիքի մասին կոնվենցիան, 1973 թ.
Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիա (05.06.1957)
Այո, ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությունը, Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը սահմանում են, որ փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող երեխաները ՀՀ-ում հավասարապես օգտվում են մյուսների համար երաշխավորված իրավունքներից և որևէ տեսակի խտրականությունն արգելվում է:
Դրա համար հիմք են հանդիսանում՝
Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին կոնվենցիան՝ 25.06.1958
Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան՝ 15.12.1960
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան, 21.12.1965
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և դրան կից արձանագրությունները
ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ երեխան կարող է աշխատել սկսած 16 տարեկանից:
ՀՀ օրենսդրությունը նման սահմանում չի տալիս, սակայն պրակտիկայում այդպիսիք են դիտարկվում բնակության վայր չունեցող, փողոցներում բնակվող երեխաները:
Այո, ՀՀ-ում որևէ տեսակի խտրականությունն արգելված է, և հոգեկան խանգարում ունեցող երեխաները օգտվում են այլ քաղաքացիների համար երաշխավորված հավասար իրավունքներից:
Այո, ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ տեսակի խտրականություն: Հոդված 29-ը սահմանում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Նույնը սահմանվում է նաև Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Heartland միջազգային կազմակերպությունը
Կարիտաս կազմակերպությունը
Հայ օգնության ֆոնդը
ՀՀ Դատախազություն
ՀՀ Քննչական կոմիտե
ՀՀ Ոստիկանություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ոչ, ՀՀ-ում անչափահասների գործերով հատուկ դատարան չի գործում:
Նշված կառույցները՝ պետական մարմինների հետ իրենց աշխատանքը կոորդինացնելով՝
– աջակցում են երեխաների վերասոցիալականացմանը,
– վերջիններիս իրավաբանական աջակցություն են ցուցաբերում,
– իրազեկման գործունեություն են իրականացնում՝ երեխաների վարքագծի վրա բացասաբար ազդող գործոնների վերաբերյալ:
Այո, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն երեխաներն օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից:
ՀՀ քրեական օրենսդրությամբ տղաների և աղջիների համար սահմանված է պատասխանատվության միասնական տարիք՝ 16-ը, իսկ առանձին հանցագործությունների համար (օրինակ՝ սպանություն, բռնաբարություն, գողություն, ավազակություն և այլն)՝ 14-ը:
ՀՀ քրեական օրենսդրությունը մահապատիժը, որպես պատժատեսակ, չի սահմանել ոչ չափահասների և ոչ էլ առավել ևս՝ անչափահասների համար: ՀՀ-ում անչափահասը ոչ մի պարագայում չի կարող ենթարկվել մահապատժի: