Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ.
Արծարծված հարցերն են.
- Ինչպես և ցանկացած հասարակությունում, ՀՀ-ում ևս անչափահասները կատարում են հանցանքներ: Արդյո՞ք ՀՀ-ում գործում է անչափահասների արդարադատության առանձնահատուկ համակարգ:
- Ի՞նչ պատժատեսակներ են կիրառելի անչափահաս տարիքում հանցավոր վարքագիծ դրսևորած անձանց նկատմամբ: 2022 թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգիրքը այս առումով փոփոխություններ նախատեսու՞մ է:
- Արդյո՞ք ՀՀ քրեական օրենսդրության մեջ եղած՝ անչափահասների քրեական պատասխանատվությանը վերաբերող դրույթները համահունչ են երեխաների պաշտպանության միջազգային իրավական ակտերի պահանջներին:
- Հատուկ անդրադարձ կցանկանայի կատարեինք հանցավոր վարքագիծ դրսևորած անչափահասների նկատմամբ այլընտրանքային միջոցների կիրառմանը: Նման ի՞նչ կարգավորումներ են նախատեսված ՀՀ գործող քրեական օրենսգրքում և արդյո՞ք այս առումով փոփոխություններ առաջարկվել են ՀՀ նոր քրեական օրենսգրքում:
- Որքանո՞վ են ՀՀ-ում առկա կամ արդյունավետ անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային միջոցները: Արդյո՞ք դրանք իրապես նպաստում են կրկնահանցավորության նվազեցմանը: