Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ.
Պարզաբանված հարցերն են.
- ՀՀ-ում ուժի մեջ է մտել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքը. ի՞նչ առանձնահատուկ կարգավորումներ են դրանում նախատեսված անչափահասների պատժի կրման առումով:
- Ի՞նչ կարգավորումներ են նախատեսված ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքով անչափահաս դատապարտյալի նկատմամբ այլընտրանքային պատիժների կիրառման առումով: Արդյո՞ք դրանք արդյունավետ են: Այս առումով:
- Աազատությունից զրկելու հետ կապված պատիժներ կիրառելու պարագայում՝ արդյո՞ք անչափահասների հետ իրականացվում են դաստիարակչական, կրթական, մշակութային կամ այլ վերականգնողական միջոցառումներ: Որքանո՞վ են դրանք արդյունավետ:
- Ներկայումս, ինչպե՞ս է ապահովվում ազատազրկման դատապարտված անչափահաս դատապարտյալների կապը ընտանիքի, արտաքին աշխարհի հետ: Որքանո՞վ է այդ գործընթացն արդյունավետ՝ անչափահասների ռեաբիլիտացիայի առումով:
- Անչափահաս դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի և տույժի ի՞նչ տեսակներ են կիրառվում:
- Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները արդյո՞ք կարողանում են լիարժեք իրացնել կրթության իրենց իրավունքը: Ինչ մեխանիզմով է ապահովվում անչափահասների կրթություն ստանալու իրավունքը:
- Արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են առանձնահատուկ կանոններ անչափահասներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելիս: