Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ.
https://www.ysu.am/faculties/Law/audio_10.06.2022.mp3
Արծարծված հարցերն են.
- Հանցանք կատարած անչափահասները, առանձին դեպքերում, հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում: Ինչպիսին է վիճակն այդ առումով ՀՀ-ում. մեծ է արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների թիվը: ՀՀ-ում ազատությունից զրկելու հետ կապված պատիժը անչափահասները որտե՞ղ են կրում:
- Արդյո՞ք անչափահասները և չափահասները ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելիս գտնվում են նույնական պայմաններում: Ազատությունից զրկելու մոդելները անչափահասների և չափահասների համար տարբերվու՞մ են: Ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այդ առումով թե´ ՀՀ գործող քրեակատարողական օրենսգրքով, թե´ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագծով:
- Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում անչափահասների նկատմամբ կիրառվող ազատազրկում պատժատեսակի ի կատար ածման գործընթացում:
- Կարող ենք արդյո՞ք պնդել, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անչափահասների համար ապահովված են ուսման, ազատ ժամանցի կազմակերպման այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն նրանց ֆիզիկական և մտավոր զարացմանը:
- Արդյո՞ք ՀՀ-ում անչափահասների քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են վերականգնողական միջոցառումներ: Եթե այո՝ անչափահասները ակտիվորեն են ներգրավվում դրանց և ինչպե՞ս կգնահատեք դրանց արդյունավետությունը անչափահասների կրկնահանցավորությունը նվազեցնելու տեսանկյունից:
- ՀՀ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծը. Ձեր կարծիքով, դրանում ի՞նչ առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսված, որոնք կնպաստեն անչափահասների վերականգնողական գործընթացին: