Մեր մասին

Անչափահասների արդարադատության կենտրոնը ստեղծվել է Կարլթոնի համալսարանի (CU)–Կանադա և Երևանի պետական համալսարանի (YSU)–Հայաստան միջև համագործակցության շրջանակներում, որը նյութեր և տեղեկատվություն է տրամադրում Մերձավոր Արևելքում անչափահասների արդարադատության բարելավման համար:

Կենտրոնի նպատակն է՝ աջակցել իրավաբանների, տեղական հասարակական կազմակերպությունների, դատական ծառայողների կարողությունների զարգացմանը և իրավաբանական ներկայացուցչության ամրապնդմանը՝ տարածաշրջանում երեխաների և դեռահասների իրավունքների խախտումներին արձագանքելու առումով:

Կայքը կյանքի է կոչված՝ արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողներին, փաստաբաններին, իրավակիրառ գործունեություն ծավալողներին, ծառայություն մատուցողներին և անհատներին անչափահասների արդարադատությանն առնչվող ի հայտ եկող խնդիրներին տեղեկացնելուն և դրանց վերաբերյալ գիտելիքներ տալուն ՝ նպատակ ունենալով երաշխավորել Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (CRC) և մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային չափորոշիչների պահպանումը:

Գործընկեր համալսարանները հույս ունեն, որ նախաձեռնությունը ծառայելու է որպես անգլերեն, պարսկերեն, արաբերեն, քրդերեն և հայերեն լեզուներով բազմալեզու գրադարանային ռեսուրս՝ ուղղված օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների առավել լավ պաշտպանությանը՝ դատական ինստիտուտների կողմից ծառայությունների մատուցման բարելավման, արդարադատության մատչելիության երաշխավորման և ազատությունից զրկելու առավել բարվոք պայմանների ապահովման միջոցով:

Scroll to Top