Անչափահասների արդարադատության ոլորտի կազմակերպություններ

UNICEF ARMENIA / ՅՈՒՆԻՍԵՖ ՀԱՅԱՍՏԱՆ

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946 թ., Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել ոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը:

Child Protection Network/Երեխաների պաշտպանության ցանց

Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է: ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:

Armenian Missionary Association of America, Armenia/ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության, Հայաստան

Հայաստանի անկախացումից հետո առաջացած սոցիալ-տնտեսական անկումը հարուցեց բազմաթիվ խնդիրներ: 1. ԱՀԱԸ-ն աջակցում է հայ ժողովրդի հոգևոր և նյութական կարիքների բավարարմանը, ոգեշնչում և ծառայում նրան: 2. ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը համոզված է, որ ժողովրդի բարոյական և հոգևոր ամուր հիմքերը կարևոր են արդար հասարակության ձևավորման համար: 3. ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի առաջնային առաքելությունն է նպաստել Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը. օգնել ժողովրդի կյանքի բարելավմանը` կարիքավորներին տրամադրելով ֆինանսական, բժշկական օգնություն, կրթական, մշակութային ծառայություններ, նաև աջակցություն աշխատանք չունեցողներին: 4. ԱՀԱԸ-ն առանց անտեսելու հասարակության մյուս շերտերին, առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում երեխաներին:

CHILD DEVELOPMENT FOUNDATION/ Մանկական զարգացման հիմնադրամ

Մանկական զարգացման հիմնադրամը (ՄԶՀ) ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանյան մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրերի շրջանակներում: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 2000 երեխա: Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և ներառական հասարակության կերտմանը: Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

French Armenian Development Foundation / ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը (ՖՀԶՀ) ստեղծվել է 2004 թվականին Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը: ՖՀԶՀ-ի հիմնական նպատակներն են՝ նպաստել սոցիալական, մշակութային, կրթական եւ գիտական, նախաձեռնությունների իրականացմանը, մշակել, աջակցել և իրականացնել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր, ապահովել եւ խթանել տարբեր ոլորտներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը: Իր ստեղծումից ի վեր ՖՀԶՀ-ն իրականացրել է ավելի քան 300 զարգացման ծրագիր՝ միջազգային, եվրոպական և տեղական գործընկերների հետ. Եվրոպական Միություն, Համաշխարհային բանկ, Մակ-ի գրասենյակներ, Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակ, Միգրացիայի և փախստականների Գերմանիայի դաշնային գրասենյակ, Վեոլիա հիմնադրամ, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանատներ և այլն:

SOS Children’s Villages Armenia/ ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1989թ.-ին ի պատասխան 1988թ.-ի դեկտեմբերի կործանարար երկրաշարժի: 1990թ.-ին Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր երկրաշարժի արդյունքում կորցրել էին իրենց ծնողներին: Դա առաջին ՍՕՍ Մանական գյուղն էր նախկին սովետական երկրների տարածքում: 1994թ.-ին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որը կոչված էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ ընտանիքների և հարևան համայնքների երեխաների համար: 2001թ.-ին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ: 2009թ.-ին Իջևանում բացվեց Հայաստանի երկրորդ ՍՕՍ մանական գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:

CHILDREN OF ARMENIA FUND (COAF) / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Save the Children -Armenia

Save the Children- ը Հայաստանում աշխատում է վերջին 20 տարիների ընթացքում և բարձր հեղինակություն ունի Հայաստանում` երեխաների համար որակյալ կրթական և մասնագիտական ծրագրերի իրականացման համար: Կազմակերպությունը ուժեղ եւ ազդեցիկ հարաբերություններ է հաստատել կառավարության եւ քաղաքացիական հասարակության ցանցերի հետ:

ARMENIAN CARITAS / «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» Բարեսիրական հասարակական կազմակերպություն

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը: «Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում: «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

World Vision Armenia / Վորլդ Վիժն Հայաստան

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009 թ. սեպտեմբերին: Մինչեւ 2002 թվականից Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանի ներգրավված կրթության ծրագրի շրջանակներում գործում էր որպես Երեխայի զարգացման կենտրոն: 2004-2008 թթ. կենտրոնը ներգրավված էր հատկապես դժվար պայմաններում բնակվող երեխաների ծրագրում` նպատակ ունենալով աջակցել երեխաների զարգացումը դժվարին պայմաններում եւ նրանց ընտանիքներում: 2002-2008 թթ. ընթացքում կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվել է ավելի քան 500 երեխա: Սեմինարներ եւ դասընթացներ կազմակերպվեցին ծնողների եւ երեխաների համար, ինչպես նաեւ երեխաների պաշտպանության, կրթության եւ համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար: Հիմնադրամն ունի նաեւ գրադարան, տեսախցիկ, խաղասենյակ եւ խաղահրապարակ: Երեխաների զարգացման հիմնադրամի շրջանակներում գործում է ռեսուրս կենտրոն:
Scroll to Top