ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԼԱ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԼԱ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում 2022թ. ապրիլի 15-ին հյուրընկալել էր Նոր Գեղիի թիվ 1 դպրոցի ավագ դասարանների աշակերտներին։

Այցելության ընթացքում աշակերտները շրջայց են կատարել Կլինիկայի վարչական և խորհրդատվական սենյակներով, ծանոթացել են Կլինիկայի գործունեությանը, այնուհետև լսել դասախոսություն փախստական և ապաստան հայցող երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ:

Դասախոսությունների ընթացքում ուսանողները առավելապես կենտրոնացել են անչափահասների, հատկապես անուղեկից և ընտանիքից անջատված երեխաների իրավունքների վրա։ Ուսանողները վկայակոչել են որոշ ՄԻԵԴ-ի գործեր, որոնք վերաբերում են անչափահասների իրավունքների խախտմանը, ինչպես նաև փախստականների պաշտպանության հիմնարար սկզբունքներից մեկին` ընտանիքի միասնության և վերամիավորման իրավունքին:

Հանդիպման ընթացքում ուսանողներն առավելապես անդրադարձել են հետևյալ հիմնահարցերին` արդյոք անչափահասները կարող են իրավաբանական աջակցության ստանալ, ում կարող են նրանք դիմել անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար, որ մարմիններն են պատասխանատու նրանց աջակցելու համար, ինչպես կարող են երաշխավորվել անչափահասների կրթության իրավունքները և այլն: