Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ.
Քննարկված հարցերն են.
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ՀՀ-ում իմաստավորված կլիներ անչափահասների մասնագիտացված դատարանի, համակարգի ձևավորումը: Ներկայումս ՀՀ-ում ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում օրենքի հետ բախում ունեցած անչափահասների իրավունքները/շահերը պաշտպանելու առումով:
- Հանցավոր վարքագիծ դրսևորած անչափահասները հաճախ հայտնվում են դատարանում: Ի՞նչ եք կարծում, արդյոք ավելի նպատակահարմար չէր լինի նրանց նկատմամբ այլընտրանքային միջոցների կիրառումը: Արդյո՞ք ՀՀ քրեական/քրեական դատավարության օրենսդրությունը թույլ է տալիս նրանց նկատմամբ ապահովել արդյունավետ քրեաիրավական արձագանք: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք քրեական/քրեական դատավարության օրենսդրության կանոնակարգումները:
- Դատարանում ի՞նչ խնդիրների (օրենսդրական, հոգեբանական, կազմակերպական կամ այլ) եք բախվում ամբաստանյալի/վկայի/տուժողի կարգավիճակ ունեցող անչափահասի գործերը քննելիս:
- Արդյո՞ք խնդիրներ ծագում են երեխայի լավագույն շահի որոշման ժամանակ, օրինակ՝ պատժատեսակ ընտրելիս կամ այլընտրանքային միջոցներ կիրառելիս:
- Արդյո՞ք առկա են առանձնահատուկ կանոնակարգումներ/մոտեցումներ անչափահասի պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական-վաղաժամկետ ազատվելու հարցերը լուծելիս: