Ձայնագրությունը կաող եք լսել այստեղ.
Քննարկված հարցերն են.
- Տարեկան կտրվածքով, ՀՀ-ում մոտավորապես քանի անչափահաս է դիմում փաստաբանների պալատ իրավաբանական օգնություն ստանալու՝ թե´ հանցանքի կատարման մեջ կասկածվելու/մեղադրվելու, թե´ վկայի կամ տուժողի կարգավիճակ ունենալու պարագայում:
- Արդյո՞ք ՀՀ օրենսդրության մեջ առկա են այնպիսի բացեր, որոնք խնդիրներ են ստեղծում անչափահաս մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի շահերի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու առումով: ՀՀ-ում 2022 թ.-ի հուլիսից գործելու են ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքեր. արդյոք դրանցում եղած կանոնակարգումները թույլ կտան առավել լավ ապահովել օրենքի հետ բախված երեխաների շահերի պաշտպանությունը:
- Որքանո՞վ է է ՀՀ-ում արդյունավետ անչափահաս իրավախախտների նկատմամբ այլընտրանքային միջոցների կիրառումը: Եթե գտնում եք, որ արդյունավետությունը ցածր է՝ ի՞նչ իրավական/կազմակերպական կամ այլ գործոններ են ներկայումս խոչընդոտում այդ գործընթացին: Արդյո՞ք ՀՀ նոր քրեական / քրեական դատավարության օրենսդրությունը հնարավորություն կտան բարձրացնել այդ գործընթացի արդյունավետությունը: