ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԿՍԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՑՈՒՄԸ

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատակազմը կամավորությամբ կլինիկա դիմած ուսանողների շրջանակներում անցկացրել է երկու փուլից բաղկացած հարցազրույց, որի արդյունքում 17 ուսանող ստացել է հնարավորություն ստանալու անչափահասների իրավունքների նոր մասնագիտացմամբ կլինիկական կրթություն:

Հարցազրույցի փուլի ավարտից հետո ուսանողների համար կազմակերպվել են տեղեկատվական առերես հանդիպումներ, որոնց նպատակն էր ներկայացնել առանձին մասնագիտացում ունենալու անհրաժեշտությունն ու կարևորությունը,  դրա շրջանակներում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը և գործունեության հիմնական ուղղությունները:

Այս նոր կլինիկական ուղղությունը նպատակ է հետապնդում իրավական խորհրդատվություն տրամադրել անչափահասներին, դպրոցներում կազմակերպել իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրեր իրականացնել անչափահասների հիմնախնդիրներով զբաղվող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ:

Իրավաբանական կլինիկայում ուսանողներն իրենց գործունեությունն իրականացնելու են ոլորտի մասնագետների, փորձառու իրավաբանների հսկողությամբ և համակարգմամբ:

Scroll to Top