2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին պրոֆեսորներ Գագիկ Ղազինյանը, Աննա Մարգարյանը և ԵՊՀ իրավաբանական կլինիկայում ներգրավված ուսանողները «Իրավունք բոլորի համար» խորագրով դասախոսությունների շարք է իրականացրել Երևանի և ՀՀ մարզերի աշակերտների շրջանում:
Դասախոսությունների ընթացքում աշակերտներին ներկայացվել են նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ գիտելիքներ, այդ թվում տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացվող:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կլինիկայի ղեկավար Քնարիկ Վարդանյանը և պրոֆեսորներ Գագիկ Ղազինյանն ու Աննա Մարգարյանը աշակերտների հետ քննարկեցին նրանց հետաքրքրող մի շարք հարցեր` կապված նրանց իրավունքների իրացման, երեխաների արդարադատության հետ, ինչպես նաև տեղեկացրեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նոր ուղղության ստեղծման և կլինիկային դիմելու կարգը:
Դասախոսությունների շարքն անցկացվում էր Երևանի պետական համալսարանում: