ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2023-2024 ուս. տարում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան իր կանոնակարգային գործունեությանը համապատասխան իրականացրել է կամավորության հիմունքներով կլինիկա դիմած ուսանողների ընդունելության հարցազրույցներ կլինիկական տարբեր ուղղություններով խմբեր, այդ թվում՝ անչափահասների իրավունքների մասնագիտացման նոր խումբ ձևավորելու համար:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են ընդհանուր 32 ուսանող, որոնցից 8-ը ընդունվել է Մարդու իրավունքների խումբ, որի շրջանակներում ուսանողները իրավաբանական ծառայություններ են մատուցում տարբեր կատեգորիաների անձանց, մասնավորապես, անչափահասներին, փախստականներին և տեղահանված անձանց, զինվորականներին ու հաշմանդամներին, դպրոցներում կազմակերպվում են իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև իրականացվում են տարաբնույթ ծրագրեր անչափահասների և մարդու իրավունքների հիմնախնդիրներով զբաղվող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ:

Բացի դրանից՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկան այս տարի համալրել է իր աշխատակազմը, մասնավորապես Մարդու իրավունքների խմբի դասախոս-համակարգող է նշանակվել կլինիկայի շրջանավարտ, նախկինում Հանրային պաշտպան, ներկայումս պրակտիկ փաստաբան տկն. Շ. Հարությունյանը, ով համակարգելու և վերահսկելու է խմբի աշխատանքները և գործերի ընթացքը, այդ թվում նաև ուսանողներին աջակցելու է դատական ներկայացուցչություն իրականացնելիս:

Scroll to Top