ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ

«Անչափահասների արդարադատության բարելավման և դեռահասների` մարդու իրավունքների առաջխաղացման» ծրագրի շրջանակներում ԵՊՀ իրավաբանական կլինիկան նախաձեռնել է դպրոցականների հետ հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել է կլինիկայի գործունեությունը անչափահասների արդարադատության ոլորտում, ինչպես նաև անչափահասների, հատկապես անուղեկից և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները:

Հանդիպման ընթացքում աշակերտներին բացատրվել են իրավաբանական աջակցություն ստանալու եղանակները, ում կարող են նրանք դիմել անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար, որ մարմիններն են պատասխանատու նրանց աջակցելու համար, ինչպես կարող են երաշխավորվել անչափահասների կրթության, աշխատանքի և այլ իրավունքները:

Աշակերտներից մեկը հարց ուղղեց ընտանիքի վերամիավորման գործընթացի վերաբերյալ, ինչին ի պատասխան ներկայացվեցին  նաև  ընտանիքի վերամիավորման իրավունքի միջազգային և ներպետական կարգավորումները և դրանց գործնական կիրառումը պրակտիկայում:

Scroll to Top