«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 18-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ընտանեկան իրավունքի և երեխաների իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկումը:

Քննարկման բանախոսներն էին իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորա Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին ընտանիքի իրավական կարգավիճակը, հասարակության մեջ դրա դերին և կարևորությանը առնչվող հարցերը: Քննարկվեցին ընտանեկան և հատկապես երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները, դրանց կանխարգելման մեթոդները և հնարավոր բռնությունը նախականխելու ուղղությամբ լավագույն մոդելները:

Scroll to Top