![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/10/Certificate.jpg)
Վկայագրերի հանձման արարողության ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կարևորելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունն ու կլինիկական կրթությունը, ընդգծեց. «Մեր ֆակուլտետում առաջնահերթ է համարվում անհրաժեշտ տեսական գիտելիքների հիման վրա գործնական հմտությունների զարգացումը: Այդ գործընթացը հաջողությամբ իրականացվում է հենց Իրավաբանական կլինիկայի շնորհիվ, որը մեր ֆակուլտետի այցեքարտերից է»:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/10/Vardanyan-1024x683.jpg)
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ամփոփելով 2022/2023 ուսումնական տարվա գործունեությունը, ասաց. «Այս տարի մենք գերազանցել ենք նախորդ տարիներին գրանցած արդյունքները՝ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելով 160 քաղաքացիների: Որպես նորություն այս տարի հաջողությամբ իրականացրել ենք «Անչափահասների իրավունքներ» ծրագիրը, որի շրջանակներում ուսանողները հաճախորդներին մատուցել են տարատեսակ իրավաբանական ծառայություններ, այցելել մայրաքաղաքի և մարզերի ավագ ու միջնակարգ դպրոցներ՝ ներկայացնելով անչափահասների հիմնական իրավունքները և պատասխանելով նրանց հուզող իրավական հարցերին»:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/10/02-1024x693.jpg)
2022/2023 ուսումնական տարվա ավարտին իրավաբանական կլինիկայի վկայագրեր ստացան 41 ուսանողներ, որոնցից 6-ը «Անչափահասների իրավունքներ» ծրագրին մասնակցության համար: Ի հավելումն՝ «Անչափահասների իրավունքներ» ծրագիրն ավարտած ուսանող Անի Ղիմոյանը նշեց. «Բացի գիտելիքներից, հմտություններից, ընկերներից՝ կլինիկան ներդրել է մարդկանց անշահախնդրորեն օգնելու կարևոր սկզբունքը: Կցանկանամ, որ ուսանողները հենց այդ սկզբունքը գործնականում կիրառելու համար ընդունվեն կլինիկա»:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/10/1696852619599-1024x645.jpg)