ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵՊՀ Իրավաբանական կլինիկայի աշխատակազմը «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում նոր ուղղություն ձևավորելու վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է ունեցել իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավաբանական կլինիկայում անչափահասների իրավունքների վերաբերյալ նոր մասնագիտական ուղղություն հիմնելու, դրա նշանակության և անհրաժեշտության, գործունեության հիմնական ուղղությունների և այլ մանրամասների վերաբերյալ հարցեր։

Հանդիպումների ընթացքում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Ք. Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել կլինիկական նոր ուղղության նպատակները, ակնկալվող արդյունքները, ուսանողների ներգրավվածությունը և ծրագրի իրականացման ժամանակացույցը։

Ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել անչափահասների շրջանում առկա խնդիրներին, նրանց ներգրավել այդ խնդիրների իրավական լուծմանը, ինչպես նաև անչափահասներին իրազեկել նրանց իրավունքների և պարտականությունների, դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ուսանողների կողմից հանդիպումների ընթացքում հնչեցին մի շարք հարցադրումներ, առաջարկներ, գոհունակության խոսքեր՝ կապված կլինիկական նոր ուղղություն ձևավորելու և այն զարգացնելու հետ։

Scroll to Top